ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ գնացել է քվեարկության:
«Եկել եմ քվեարկության»,- գրել է վարչապետը:
Տարածած տեսանյութում նա դիմելով լրագրողներին, ասում է. «Դուք արդեն պետք է բոյկոտեք ինձ, արդենմ էսքան ճեպազրույց եմ տվել։ Եթե ուզում եք՝ off the record կարող ենք շփվել, վայց էլ ճեպազրույց չեմ տա, որովհետեւ շաբաթը 2-3 անգամ բրիֆինգ տալը տրամաբանակա՞ն է։ Չեմ պատասխանում հարցերին»։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրում է 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀ վարչապետի թեկնածու և որոշում ընտրական ցուցակի առաջին 50 հորիզոնականի դասավորությունը: Կուսակցության գրասենյակում մեկնարկել է ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը:




























