Ձեզ որտեղի՞ց այդ տեղեկատվությունը։ Այս մասին, այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոպարեկային ծառայության պետ, ՔՊ-ական Վլադիմիր Կիրակոսյանը՝ անդրադառնալով նրան, որ իրեն վարորդական իրավունքից զրկել են, քանի որ ինքը կեղծել է համարանիշերը։
«Ձեր տեղեկատվությունը սխալ է», –ասաց նա։
Ճշտող հարցին՝ ձեզ վարորդական իրավունքից զրկե՞լ են, թե՞ ոչ, Կիրակոսյանը չպատսխանեց, միայն ասաց, որ շտապում է, և հեռացավ։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ 2025–ի աշնանը Էկոպարեկային ծառայության պետ, ՔՊ-ական Վլադիմիր Կիրակոսյանին Գեղարքունիքի պարկային ծառայության աշխատակիցները բռնել են նրան՝ փոխարինված (կեղծ) համարանիշներով մեքենա վարելիս, ինչից հետո Կիրակոսյանին տեղախոխել են տուգանային հրապարակ եւ զրկել վարորդական իրավունքից։





























