Բացասական սցենարի դեպքում Ռումինիայում հացի գին կարող է բարձրանալ ավելի քան 35 տոկոսով՝ Իրանում ԱՄՆի եւ Իսրայելի գործողությունների ֆոնին էներգակիրների գների աճի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է  ռումինական «Խելացի էներգիա» ասոցիացիան (Asocia ia Energia Intelligent, AEI):

«Տարեսկզբից դիզելային վառելիքի գինը բարձրացել է 30 տոկոսով, եւ հաշվի առնելով, որ այն կազմում է հացի արժեքի 11 տոկոսը, 2026թ․ հացի գինը կբարձրանա 3.3 տոկոսով՝ պայմանով, որ այս ճգնաժամը տեւի առնվազն հինգ ամիս»,- ասոցիացիայի խոսքերը մեջբերել է Antena 3 հեռուստաալիքը:

Ընդ որում, AEI-ն նշել է, որ այս թվերը ամենահավանականը չեն: Իրական գնի աճը կարող է տատանվել 15.8-24.7 տոկոսի միջեւ: Վատագույն դեպքում, եթե վաճառողները օգտվեն իրավիճակից եւ որոշեն ծախսերը փոխանցել գնորդներին, գինը կբարձրանա 26.7 տոկոսով՝ հասնելով 35.64 տոկոսի: