Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մալաթիա տոնավաճառում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առաջիկայում մեկնելու է Ռուսաստան։

Քաղաքացին Փաշինյանին հորդորեց չփչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ նշելով, որ այնտեղ շատ ազգականներ ունեն ապրող։

«Ինչի՞ մասին է խոսքը, հեսա գնալու եմ Ռուսաստան, ի՞նչ թշնամի, ո՞նց, մեր բարեկամ երկիրն է Ռուսաստանը»,– ի պատասխան քաղաքացու մտահոգության՝ ասաց Փաշինյանը։