Իրանի տապալված շահի որդի Ռեզա Փահլավին ԱՄՆ-ում պահպանողականների ամենամյա խոշոր հավաքներից մեկի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել Իրանի նոր կառավարությունը և երկրի քաղաքացիներին ապստամբության կոչ կանի, երբ «պատշաճ պահը գա»։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Փահլավին 1979 թվականին տապալված շահի որդին է. այդ ժամանակ իշխանության եկավ իսլամական թեոկրատիան։ Նա հինգ տասնամյակ չի ապրել Իրանում, սակայն Տեխասում պահպանողական քաղաքական ուժերի համաժողովի ժամանակ ներկաները մի քանի անգամ բուռն ծափահարություններով ընդհատել են նրա ելույթը։
Նա գովել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի վրա հարձակվելու համար և ենթադրել, որ մի օր այդ երկիրը կարող է դառնալ ԱՄՆ դաշնակիցը։
«Կարո՞ղ եք պատկերացնել, որ Իրանը «մահ Ամերիկային» կարգախոսից անցնի «Աստված օրհնի Ամերիկային» տարբերակին։ Նախագահ Թրամփը կրկին մեծ է դարձնում Ամերիկան։ Ես մտադիր եմ կրկին մեծ դարձնել Իրանը»,- ասել է նա։