Տոկիոյում Իսրայելի դեսպանությունը հրաժարվել է ընդունել ատոմային ռմբակոծությունը վերապրածների չորս խմբերի հայտարարությունը, որում քննադատվում է ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ, հայտնում է Kyodo-ն։
Նագասակիի պրեֆեկտուրայում փոստային բաժանմունքը վերադարձրել է հայտարարությունը՝ նշելով, որ դեսպանությունը «հրաժարվում է ընդունել» այն, հայտնել են Նագասակիի ատոմային ռմբակոծությունը վերապրածների խորհրդից։
«Փաստաթուղթը վերադարձվել է անգամ առանց կարդալու։ Կարծում եմ՝ նրանք նեղմիտ են դառնում»,- ասել է խորհրդի 85-ամյա ղեկավար Սիգեմիցու Տանական։
Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին ամերիկյան ատոմային ռումբերն ավերել էին Նագասակին ու Հիրոսիման։ Ամերիկյան ռմբակոծությունը վերապրածները արշավ են իրականացնում միջուկային զենքի գլոբալ արգելքի համար։