Աշխարհը տեսնում է, որ Իրանը դարձել է Հորմուզի նեղուցի տերը և ԱՄՆ-ին դուրս է մղել տարածաշրջանից. գրում է «Дневник иранского журналиста» տելեգրամյան ալիքը։
Ըստ ռեսուրսի, եթե պատերազմն ավարտվի այս փուլում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վեց ամիս անց իմպիչմենտի կենթարկվի, «եթե ավելի վաղ չարժանանա Քենեդիի ճակատագրին»։
«Սակայն Իրանը չպետք է սահմանափակվի Հորմուզի նեղուցով։ Պետք է օգտագործել այս հնարավորությունը՝ առավելագույն օգուտներ ստանալու և տարածաշրջանային հակառակորդի հզորությունը ոչնչացնելու համար։
Գործողություններից մեկը, որն ակնթարթորեն կկոտրի Թրամփին, Իրանի կողմից միջուկային ռումբի փորձարկումը կլինի։ Դա վերջ կդնի 30 տարվա պատժամիջոցներին ու ճնշումներին, «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակին, և պատերազմի հաջորդ օրն իսկ Իրանի տնտեսությունը կծաղկի, իսկ երկիրը պաշտոնապես կմտնի միջուկային տերությունների շարքը։ Եվ ո՞ր պահն է ավելի հարմար, քան հիմա։
Աշխարհի մարդկանց բացարձակ մեծամասնությունն Իրանի կողմից է, և քանի դեռ իրավիճակը նպաստավոր է, դա պետք է անել։
Հակառակ դեպքում հակառակորդը քայլ առ քայլ առաջ կշարժվի և, հարվածելով Բուշերի ատոմակայանին, մարդկանց մոտ պարտության զգացողություն կառաջացնի, չէ՞ որ տասնամյակների շինարարությունից ու արտադրությունից հետո, չնայած լիբերալ դավաճանների ճնշումներին ու սաբոտաժին, օբյեկտը կկորսվի։
Ի պատասխան՝ Իրանի ցանկացած հարված նշանակություն չի ունենա, եթե տարածքային զավթում չլինի։
Սակայն Իրանի ռազմական ուժերը պետք է մեկընդմիշտ որոշեն՝ մինչև երբ են շարունակվելու զինվորական ու պետական առաջնորդների սպանությունները, մինչև որ վերջապես ինչ-որ մեկը թույլտվություն տա կամ կամք դրսևորի միջուկային զենք ստեղծելու համար»,- ընդգծում է ալիքը։