Bulwark կայքի խմբագիր Սեմ Սթայնը և պոդքասթեր Թիմ Միլերը հայտարարություններ են արել Իրանի կողմից ՀԴԲ տնօրեն Քեշ Փաթելի էլեկտրոնային փոստը կոտրելու առնչությամբ։ Ըստ նրանց, այս հարձակումը բացահայտել է նախագահ Դոնալդ Թրամփի ոչ որակյալ անձնակազմի աշխատանքի խառնաշփոթը և Իրանի հետ պատերազմին նրա կադրերի անպատրաստ լինելու ևս մեկ ապացույց դարձել. գրում է AlterNet-ը։
«Ժամանակ ենք ընտրել այս պատերազմի համար, և միևնույն ժամանակ ՀԴԲ-ն աշխատանքից ազատել է իր իրանցի փորձագետներին, իսկ մեկ շաբաթ անց կոտրել են ՀԴԲ տնօրենի փոստը։ Իրանցի հաքերները հրապարակել են Կուբայում արված նրա անհարմար լուսանկարները, որտեղ նա ոչ սթափ տեսք ունի,- ասել է հանրապետական նախկին ճառագիր Միլերը։ - Սա մեզ պարզապես ձախողակների, «Բ» թիմի տեղ է դնում, ինչն ափսոսանք ու ամոթ է առաջացնում։ Սա իսկական խնդիր է այդ տղաների համար»։
Ըստ Միլերի, էլ ավելի վատ է այն, որ մինչև օրս ոչ ոք չգիտի, թե ինչու է ԱՄՆ-ն առհասարակ պատերազմում Իրանի հետ։
«Ոչ ոք չի հասկանում, թե ինչու ենք դա անում։ Դրանում իմաստ չկա։ Չեն կարողանում հստակ բացատրություն տալ, թե ինչու են դա անում։ ԱՄՆ-ի համար նյութական ոչ մի օգուտ չկա։ Իրանի կողմից ոչ ոք նյութական սպառնալիք չէր զգում։ Եվ ահա հիմա սա նման է այդ անախորժություններին։ Այս ամենում միանշանակ սթափության պակաս կա»,- իր հերթին ասել է Սթայնը՝ ենթադրելով, որ վարչակազմն իր տեղում չէ և ի վիճակի չէ վարել շատ գործեր, այդ թվում՝ խոշոր միջազգային հակամարտությունը։