Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ «առաջին անգամ» անդրսահմանային ցամաքային գործողություն է իրականացրել Հերմոն լեռան սիրիական կողմից։
Ըստ ՑԱՀԱԼ-ի հայտարարության, զորքերն անցել են լեռնային տեղանքը Դով լեռան տարածքում՝ տեղաշարժը նկարագրելով որպես «վերելք ձյան միջով Հերմոն լեռից (սիրիական կողմ) դեպի Դով լեռ (Հար Դով)՝ Լիբանանի հարավում»։
Դով լեռը, որը հայտնի է նաև որպես Շեբաա ֆերմաներ, վիճելի տարածք է լիբանանա-իսրայելական սահմանի երկայնքով, որն Իսրայելն օկուպացրել է, և որին հավակնում է Լիբանանը։
Ավելի վաղ «Հեզբոլլահ» շարժումն Իսրայելին մեղադրել էր սիրիական տարածքից Լիբանանին հարվածներ հասցնելու մեջ։