ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փորձում է արագ գտնել մատակարարների, որոնք կարող են պատրաստի թաքստոցներ տրամադրել Մերձավոր Արևելքում զորքերի պաշտպանության համար, քանի որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատերազմը շարունակվում է. պարզել է Task & Purpose պորտալը:
Ըստ երկուշաբթի հրապարակված դաշնային պայմանագրի նոր ծանուցման, գերատեսչությունը տեղեկություններ է փնտրում մասնավոր կապալառուներից, որոնք կարող են տրամադրել «հավաքովի, շարժական, հուսալի թաքստոցների համակարգեր՝ նախատեսված անձնակազմին պայթյունի և բեկորային սպառնալիքներից պաշտպանելու համար»։
Մարտի 23-ի ծանուցման մեջ, որի ներկայացման վերջնաժամկետը լրացել է ուրբաթ օրը, ընկերություններին առաջարկվել է ներկայացնել մատակարարման հնարավոր ժամկետները (3 օր, 15 օր և 30 օր) և նշել տեղեկություններ «սպառնալիքի ամենաբարձր մակարդակի» մասին, որին կարող են դիմանալ բունկերները, օրինակ՝ պայթյունի ուժգնությունը, բեկորային կամ բալիստիկ ազդեցությունը:
Ըստ հաղորդման, բունկերները կուղարկվեն Հորդանանի Աքաբա քաղաքի Թագավոր Հուսեյնի անվան միջազգային օդանավակայանի Aqaba Air բեռնային տերմինալ: Նոր թաքստոցների որոնումը սկսվել է փետրվարի 28-ին մեկնարկած «Էպիկական ցասում» գործողությունից մեկ ամիս անց: