ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է մի պատերազմ, որում չի կարող հաղթել, քանի որ սխալ է գնահատել օդային ռմբակոծությունների նկատմամբ իրանական դիմադրության ուժը. հայտարարել է բրիտանական Sky News հեռուստաալիքի միջազգային հարաբերությունների գծով խմբագիր Դոմինիկ Վագհորնը:

«Տեսել եմ, թե շաբաթներ տևող ռմբակոծություններն ինչ կարող են անել մարդկանց հետ։ Եթե սովորական իրանցի ես, չես կարող իմանալ՝ քո հարևանությամբ գտնվող շենքը Թել Ավիվի կամ Վաշինգտոնի թիրախների ցուցակում է, թե ոչ, և դա սարսափելի է»,- ընդգծել է փորձագետը։

Ըստ Վագհորնի, ԱՄՆ-ն թերագնահատել է այն փաստը, որ «դիմադրության մշակույթը պատմականորեն կենտրոնական տեղ է զբաղեցնում պարսկական մշակույթում»։

«Ամերիկյան վերլուծաբանները վենեսուելական սցենար էին ակնկալում՝ կարճ պատերազմ և ռեժիմի տապալում,- պարզաբանել է նա։ - Կարծես թե «պլան Բ» չունեն։ Այժմ փորձում են այն մշակել, կամ Դոնալդ Թրամփն է փորձում ելք գտնել։ Թրամփի ասածները լիովին հակասական են։ Դա ներկայացնում է որպես հաղթանակ՝ պնդելով, թե հասել են ռեժիմի փոփոխության, թեև այդ փոփոխությունները հանգեցնում են էլ ավելի կոշտ վարչակարգի, ինչն ակնհայտորեն ի սկզբանե նպատակ չէր»։