ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՆԳՆ–ից՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցու բակում երկու երիտասարդի բռնի ուժով բերման ենթարկելուն։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի Սուրբ Աննա եկեղեցուց դուրս գալիս Նիկոլ Փաշինյանի թիկնապահները քաշքշել են մի երիտասարդի, ով Փաշինյանին դիմելով ասել է. «Ըտենց չնայես»։