Թուրքիայի իշխանություններն, իրենց միջնորդական ջանքերի շրջանակում, մտադիր են հասնել ԱՄՆ-ի և Իրանի միջև կրակի դադարեցմանը։ Հորմուզի նեղուցով անարգել նավագնացության վերականգնումը կարող է կարևոր քայլ դառնալ այդ ճանապարհին։ Այս մասին, հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է Reuters գործակալությունը:

«Նավերի անվտանգ անցման ապահովումը պետք է որպես կարևոր քայլ ծառայի՝ այս ճանապարհին փոխադարձ վստահության ամրապնդման գործում», - նշել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Կիրակի օրը Պակիստանում Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի դիվանագետների հետ բանակցությունների ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց նախաձեռնությունները, որոնք թույլ կտան թուլացնել Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը։ Թուրքական իշխանությունները մտադիր են իրենց առաջարկները փոխանցել նաև ամերիկյան և իրանական կողմերին: