Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը Բեյրութի վրա հարձակման ժամանակ սպանել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ղեկավարության անդամներից մեկին։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ չճշտելով սպանվածի անունը:

Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ հարվածը հասցվել է «Հեզբոլլահի» Դահիայի հարավային արվարձանում գտնվող շտաբային գրասենյակին: