Եվրահանձնաժողովն 1,5 միլիարդ եվրոյի ռազմական ներդրումների ծրագիր է ընդունել՝ Ուկրաինային զենք մատակարարելու և նրա ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելու նպատակով։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
«Եվրոպական և ուկրաինական ռազմական արդյունաբերության զարգացմանն ու արդիականացմանն ուղղված Եվրոպական ռազմարդյունաբերական ծրագրի շրջանակներում՝ Եվրահանձնաժողովը 1,5 միլիարդ եվրոյի աշխատանքային ծրագիր է ընդունել», - ասվում է հայտարարության մեջ։
Այս միջոցներից 700 միլիոն եվրոն կհատկացվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի, հրթիռների և զինամթերքի գնմանը, որոնք պետք է օգտագործվեն Ուկրաինային աջակցելու համար, իսկ 260 միլիոն եվրոն կուղղվի Ուկրաինայի ռազմական արդյունաբերության «զարգացմանն ու արդիականացմանը»։ Ծրագրի իրականացումը պետք է մեկնարկի մարտի 31-ից։





























