Իրանին առնչվող հաքերները պատերազմի սկզբից ի վեր Իսրայելում առնվազն 50 տեսախցիկ են կոտրել, գրում է The Wall Street Journal-ը։
Իսրայելի Ազգային կիբերանվտանգության վարչության տվյալներով՝ Իրանին առնչվող կիբերխմբավորումները պատերազմի սկզբից ի վեր հաջողությամբ Իսրայելում առնվազն 50 տեսախցիկ են կոտրել։ Վարչությունը նշել է, որ պարզ չէ, թե որքան ժամանակ են հաքերները գտնվել համակարգում, նախքան խնդիրը հայտնաբերվելը։
Կիբերանվտանգության վարչության ներկայացուցիչը նշել է, որ հաքերային հարձակման նպատակը, ըստ ամենայնի, Իրանի հրթիռային հարվածներից պատճառված վնասի գնահատումն ու իսրայելական զորքերի տեղաշարժը հետևելն էր։ Կիբերանվտանգությամբ զբաղվող ընկերությունների տվյալներով՝ վերջին շաբաթներին Իրանին առնչվող խմբավորումները փորձել են կոտրել Պարսից ծոցի մի շարք երկրներում, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Բահրեյնու տեղադրված տեսախցիկները։





























