Սիրիայի առաջնորդ Ահմադ աշ-Շարաան և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերզը Բեռլինում համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել,հաղորդում է SANA գործակալությունը։

Ահմադ աշ-Շարաան հայտարարել է, որ Սիրիան ձգտում է ամրապնդել համագործակցությունը Եվրոպայի հետ։

Նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ հայտարարելով, որ «Սիրիան ուշադիր հետևում է տարածաշրջանում ռազմական սրացմանը։

«Մենք կտրականապես մերժում ենք մեր հաշիվներ մաքրելու համար տարածաշրջանը մարտադաշտի վերածելու ցանկացած փորձ»,- հայտարարել է Ահմադ աշ-Շարաան։

Նա դատապարտել է Իսրայելի հարձակումներն ու ագրեսիան Սիրիայի տարածքում, ինչպես նաև 1974 թվականի Ուժերի տարանջատման մասին համաձայնագրի խախտումները և միջազգային հանրությանը կոչ է արել կատարել իր պարտականությունները։

Հայտարարությունները հնչել են Սիրիայի առաջնորդի Գերմանիա կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ, որի ընթացքում նա բանակցություններ է վարել բարձրաստիճան պաշտոնյաների և բիզնեսի ներկայացուցիչների հետ։