Մեծ Յոթնյակի երկրների ֆինանսական առաջնորդները հայտարարել են էներգետիկ շուկայի կայունությունն ապահովելու և վերջին անկայունության ավելի լայն տնտեսական ազդեցությունը սահմանափակելու իրենց պատրաստակամության մասին, հաղորդում է France 24-ը։

Ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների առցանց հանդիպումից հետո Մեծ Յոթնյակի երկրները նաև կոչ են արել երկրներին «զերծ մնալ ածխաջրածիններին և դրանց առնչվող ապրանքների վրա անհիմն արտահանման սահմանափակումներ մտցնելուց»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Մեծ Յոթնյակի կենտրոնական բանկերը առաջվա պես հանձնառու են պահպանել գների կայունությունը։