Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների վերաբերյալ ԱԷՄԳ-ի լռությունը ոչ միայն անգործություն է, այլև հանցագործություններին ուղղակի մեղսակիցություն, ասվում է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության հայտարարության մեջ։
«Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը բողոքի նամակներ է հղել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենին։ Այդ պատմական անփութությունը խաթարում է ԱԷՄԳ-ի հեղինակության մնացորդները»,- նշել է գերատեսչությունը։





























