Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Անկարան հավանություն չի տալիս Իրանի վրա հարձակմանը և չի աջակցում տարածաշրջանային երկրների դեմ Իրանի ձեռնարկած պատասխան գործողություններին», - հայտարարել է Էրդողանը։
Նա ընդգծել է Նեթանյահուի ագրեսիվ քաղաքականությանը հակազդելու անհրաժեշտությունը և Երուսաղեմի կարգավիճակի խաթարման անթույլատրելիությունը։





























