Շվեդիայի առափնյա պահպանությունը Բալթիկ ծովում կալանել է ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող Flora 1 լցանավը։
Շվեդիայի իշխանությունները կասկածում են, որ լցանավը ներգրավված է Գոտլանդ կղզու մոտ նավթի արտահոսքի մեջ։ Արտահոսքը հայտնաբերվել է ապրիլի 2-ի առավոտյան, հաղորդում է BBC-ն։
Նավթով բեռնված լցանավի վրա անձնակազմի 24 անդամ կա։ Նավը Ֆինլանդական ծոցից ուղևորվում էր անհայտ ուղղությամբ։
Կալանավորման պահին նավը Շվեդիայի տարածքից դուրս էր, սակայն շվեդական բացառիկ տնտեսական գոտում։ Առափնյա պահպանությունը պարզաբանում է, որ միջազգային իրավունքը պետությանը թույլ է տալիս անձնակազմից իր տարածքային ջրերում խարիսխ գցել պահանջել, եթե նավի անձնակազմին կասկածում են բնապահանական հանցագործություն կատարելու մեջ։





























