Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել է «անկարգությունները, վանդալիզմի գործողությունները եւ հարձակումները» Դամասկոսում իր դեսպանատան եւ դիվանագիտական առաքելության ղեկավարի նստավայրի մոտ, տեղեկացրել է Reuters-ը։

ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությունում Սիրիային կոչ է արել կատարել դեսպանատան եւ նրա անձնակազմի անվտանգությունն ապահովելու իր պարտականությունները, հետաքննել միջադեպը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Reuters գործակալությունը տեղեկացրել է, թե ինչպես երեկ կեսօրին տասնյակ ցուցարարներ էին հավաքվել Դամասկոսում ԱՄԷ դեսպանատան մոտ։

Հավաքվածներից ոմանք վանկարկում էին՝ «Սիոնիստների դեսպանություն»։