Իսրայելը կշարունակի կոշտ հարվածներ հասցնել Իրանին, հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում, որը հրապարակվել է հրեական շաբբատի ավարտից հետո, տեղեկացրել է Times of Israel-ը։
«Այն բանից հետո, երբ մենք ոչնչացրել ենք պողպատի արտադրության նրանց հնարավորությունների 70 տոկոսը, որն օգտագործվում է որպես մեր դեմ կիրառվող զենքի հումք, այսօր մենք գրոհել ենք նրանց նավթաքիմիական գործարանները»,- ասել է նա։
«Այս երկու իրողությունները նրանց դրամական մեխանիզմն են, որը ֆինանսավորում է նրանց ահաբեկչական պատերազմը մեր եւ ողջ աշխարհի դեմ։ Մենք կշարունակենք հարվածել նրանց, ինչպես եւ խոստացել եմ»,- ավելացրել է Նեթանյահուն։





























