Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին եւ ՄԱԿ ԱԽ անդամներին հասցեագրած նամակում ներկայացրել է Իրանի դիրքորոշումը երկրի խաղաղ միջուկային օբյեկտների եւ հաստատությունների դեմ ԱՄՆ եւ Իսրայելի ռազմական գրոհների առնչությամբ, տեղեկացրել է Isna-ն։

Իր նամակում Արաղչին նաեւ զգուշացրել է այս անօրինական գրոհների մարդասիրական եւ բնապահպանական լուրջ հետեւանքների մասին։

Նամակի պատճենն ուղարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։

Այսօր ԱՄՆ եւ Իսրայելի ուժերը եւս մեկ հարված են հասցրել Բուշերի ատոմակայանին։ Զոհվել է Ատոմակայանի աշխատակիցը։