Իրանի Զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» Կենտրոնական շտաբի ներկայացուցիչ, փոխգնդապետ Էբրահիմ Զոլֆաղարին ԱՄՆ-ին եւ Իսրայելին նախազգուշացրել է, որ ցանկացած հետագա թեժացում կհանդիպի լուրջ բացասական արձագանքի ողջ տարածաշրջանում, տեղեկացրել է Isna-ն։
«Մի մոռացեք, որ ագրեսիայի ընդլայնման դեպքում ողջ տարածաշրջանը կվերածվի դժոխքի ձեզ համար։ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հաղթանակի պատրանքը կերածվի ճահճի, որտեղ դուք կխեղդվեք»,- ասել է Զոլֆաղարին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել էր «դժոխքով», եթե Հորմուզի նեղուցը չբացվի 48 ժամվա ընթացքում։





























