Նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ում Super Six World Boxing Classic գերմրցաշարի շրջանակներում բռնցքամարտի ռինգում հանդիպել են Միքել Քեսլերը (Դանիա) եւ Անդրե Ուորդը (ԱՄՆ): Այս մրցամարտում հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկը:
Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Հայ բռնցքամարտիկը, շնորհիվ նոկաուտով տոնած հաղթանակի, ունի 3 միավոր, Կարլ Ֆրոչն ու Անդրե Ուորդը ունեն 2-ական միավոր, իսկ Ջերմեն Թեյլորը, Անդրե Դիրելը եւ Միկել Քեսլերը միավորներ չեն վաստակել:



























