Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն ապրիլի 20-ին «խայտառակություն» է որակել իսրայելցի զինվորականի կողմից Լիբանանի հարավում Հիսուս Քրիստոսի արձանը կոտրելու փաստը։

Նա ընդգծել է, որ այդ քայլը «լիովին հակասում է Իսրայելի արժեքներին»՝ հավելելով, որ երկիրը հարգում է բոլոր կրոնները և կողմ է դավանանքների միջև հանդուրժողականությանն ու փոխադարձ հարգանքին։

Սաարը նաև պահանջել է խստագույնս պատասխանատվության ենթարկել մեղավորներին և պետության անունից ներողություն է խնդրել քրիստոնյաներից:

Ավելի վաղ լիբանանյան Lebanon Debate պորտալը տեղեկացրել էր, որ իսրայելցի զինվորականը Լիբանանի հարավում կոտրել է Հիսուսի արձանը: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է տեսանյութի իսկությունը և հայտարարել ծառայողական քննություն սկսելու մասին՝ նշելով, որ նման գործողությունները հակասում են բանակի սկզբունքներին: