Նոյեմբերի 25-ին Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 2011 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում հանդիպել է Իտալիայի հավաքականի հետ եւ պարտվել խոշոր 7-0 հաշվով: հանդիպումը կայացել է Ֆրանկավիլլա ալ Մարե քաղաքի «Կոմունալե» ստադիոնում: Երկուական գնդակ խփել են Մելանիա Գաբիադինին եւ Պատրիցիա Պանիկոն եւ մեկական գնդակ` Տոնան, Կոնտին եւ Կամպորեզեն: Սա Սամվել Ադամյանի թիմի երկրորդ ջախջախիչ պարտությունն էր:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մեր հավաքականը պարտվել էր Ֆինլանդիայի հավաքականին եւ կրկին 7-0 հաշվով: Ցավոք, այդ երկու խաղերի արդյունքներն արտահայտում են ուժերի իրական հարաբերակցությունն ու Հայաստանի կանանց ֆուտբոլի անմխիթար վիճակը: