Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային կարգում հանդես եկող, Հայաստանի հավաքականը ներկայացնող Նազիկ Ավդալյանը հենց նոր նվաճեց ոսկե մեդալը: Նա պոկում վարժությունում գլխավերեւում պահեց 119 կիլոգրամանոց ծանրածողը եւ նվաճեց փոքր ոսկին: Հրում վարժությունում նա սկզբում բարձրացրեց 141 կգ, ապա երկրորդ մոտեցման ժամանակ նաեւ 147 կիլոգրամանոց ծանրաձողը եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Երկրորդ տեղում է Ռուսաստանի մարզուհի Օքսանա Սլիվենկոն:
Հիշեցնենք, որ այս առաջնությունում մինչ այդ մենք նվաճել ենք 4 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Հիմա Նազիկը դրան ավելացրեց երեք ոսկե մեդալ, որի արդյունքում մենք թիմային հաշվարկում գտնվում ենք երրորդ տեղում: Առաջին տեղում Չինաստանն է, երկրորդ տեղում` Ղազախստանը:
Նազիկ Ավդալյանի հաղթանակից անմիջապես հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարեց, որ սա իրենց նվերն է՝ Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրվա կապակցությամբ:




























