Հայաստնի կենտրոնական բանկը 2012 թ. կիրառել է պատասխանատվության ենթարկելու մասին 8 որոշում: Տուգանվածներից 7-ը ապահովագրական ընկերություններ են, 1-ը` գրավատուն: Բանկերի շրջանում առայժմ տուգանվածներ չկան:
ԿԲ պաշտոնական հաղորդագրության մեջ չի կոնկրետացվում, թե ինչի համար են տուգանվել ընկերությունները, ընկերություններն իրենց հերթին ձեռնպահ են մնում մեկնաբանություններ անելուց, նշելով միայն, որ տուգանքները հիմնականում նշանակվում են հաշվետվությունները ուշացնելու համար:
ԿԲ-ի կողմից 2012 թ. տուգանված ընկերություններն են. «Կասկադ ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Սիլ ինշուրանս», «Ռեսո», «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունները, ինչպես նաեւ «Արծաթե գավաթ» գրավատունը:



























