Թերթը գրում է, որ փետրվարի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ է գնացել ԱԺ նախկին նախագահ եւ ՀՀԿ շտաբի ներկա ղեկավար Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Աժ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը: «Հայտնի է, որ Ջոնիկ Աբրահամյանը ցանկանում է առաջադրվել թիվ 17 ընտրատարածքում: Նախագահ Սարգսյանը չի ցանկանում խորհրդարան բերել իր եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին, եւ կցանկանար, որ այդ սկզբունքը տարածվեր նաեւ Հովիկ Աբրահամյանի վրա, ով պատգամավոր կդառնա ՀՀԿ ցուցակով: Թերեւս հենց այդ բնույթի էլ խոսակցություն է գնացել Սերժ Սարգսյանի մոտ»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Հրապարակ». Աժ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը գնացել է նախագահի մոտ
Տեղադրություն




























