Ֆրանսիայում իշխող «Միություն` հանուն ազգային շարժման» կուսակցության եվրապատգամավոր Բրիս Օրթեֆյոն «հաշվի է առնել» Սահմադրական խորհրդի որոշումը Հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագծի քրեականացման վերաբերյալ, սակայն այդ որոշման մեջ չի տեսնում հարված` ուղղված Սարկոզիի դեմ: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ը վկայակոչելով France-Presse գործակալությունը:
Public Sénat/AFP հեռուստաալիքով ընթացող Preuves par 3 հաղորդման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա «վիրավորական» էր նախագահի համար, նա ասել է. «Եկեք ամպագորգոռ բառեր չօգտագործենք»:
«Մենք պետք է հաշվի առնենք» Սահմանադրական խորհրդի որոշումը: «Չլացենք թափված կաթի համար»,-ասել է նա:
Օրթեֆյոի խոսքով, «հանրապետության նախագահը հայտարարել է, որ նա առաջիկայում առիթ կունենա հանդիպելու Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ կարգադրել է կառավարությանը նոր տեքստ պատրաստել` հաշվի առնելով այն տարրերը, որոնց պատճառով Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել օրենքը:
Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Սահմանադրական խորհրդի որոշումը կապված լինել ՍԽ-ի նախագահ Ժան-Լուի Դեբրեի եւ երկրի նախագահ Սարկոզիի միջեւ առկա հակասությունների հետ` նա նշել է. «Ես տեսնում եմ, թե դուք ինձ ինչ ուղղությամբ եք տանում, բայց ես այդ ուղղությամբ չեմ գնա»:
«Սահմանադրական խորհուրդը բաղկացած են իմաստուններից», եւ «դրա համար էլ նրանք արտահայտել են իրենց խելացիությունը», հավելել է Օրթեֆյոն` ժպտալով:




























