Հայաստանում ռուսական գիտության եւ մշակույթի «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչությունում կկայանա կերպարվեստի ստուդիայի բացումը:

Ինչպես  NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»   5 ներկայացուցչության մամլո ծառայությունում, կերպարվեստի ստուդիա են հրավիրվում  տարեկան եւ ավելի բարձր տարիքի երեխաներ, դպրոցականներ, ինչպես նաեւ բուհերի ուսանողներ: Ուսուցումը կատարվելու է հատուկ ծրագրով:

 «Կերպարվեստ» ծրագիրը ներառում է գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, դեկորատիվ արվեստ, ճարտարապետություն, դիզայն: Կերպարվեստի բոլոր տեսակներն ուսումնասիրվում են երաժշտության, թատրոնի, կինոարվեստի զուգադրմամբ: Պարամունքները կուղեկցվեն ռուսական, հայկական, համաշխարհային արվեստի մասին զրույցներով, ինչպես նաեւ անցյալի եւ ներկայի մեծագույն ստեղծագործողների մասին պատմություններով:

«Կերպարվեստի» դասընթացը կվարի նկարիչ, ճարտարապետ-դիզայներ Դարյա Բոչկովսկայան Ռուսաստանից:

Նշենք, որ կերպարվեստի ստուդիայի աշխատանքի կազմակերպման գաղափարը ծագել էր  ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնում հոկտեմբերի 28-ին երիտասարդ ռուս ճարտարապետ-դիզայներ Դարյա Բոչկովսկայայի «Անուրջներ» անվանմամբ ցուցահանդեսի բացումից հետո, որն անցել էր մեծ հաջողությամբ: