Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Փյունիկի» ղեկավարությունն այնուամենայնիվ որոշել է մասնակցել ԱՊՀ եւ բալթյան երկրների 2010թ. գավաթի խաղարկությանը։ Մրցաշարը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, կմեկնարկի հունվարի 20-ին, Մոսկվայում։

Համաձայն հայկական ակումբի մամուլի ծառայության՝ «Փյունիկ»-ի մարզչական կազմը սկզբնապես չէր նախատեսել ակումբի մասնակցությունն այս մրցաշարին՝ իր դիրքորոշումը բացատրելով արհեստական խոտածածկի առկայությամբ։

Սակայն որոշումը վերանայվել է այն բանից հետո, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իմացել է, որ հրաժարվելու դեպքում հայկական այլ ակումբ իրավունք չունի փոխարինել «Փյունիկ»-ին։

Հիշեցնենք, որ մրցաշարում ի սկզբանե նախատեսված էր արծաթե մեդալակիր Երեւանի «Միկա»-ի մասնակցությունը։