Նոյեմբերի 28-ից 29-ը Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան համատեղ անցկացրեցին Հայաստանում սամբոյի հիմնադիրներից, ՀՀ վաստակավոր մարզիչ Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված ավանդական հուշամրցաշարը` մասնակցությամբ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած կրտսեր տարիքային խմբի (1995-97 թթ ծնված) 110 պատանիների։

Մրցաշարի հաղթողներ դարձան.

28 կգ քաշային կարգ-Վոլոդյա Ղարագյոզյան — Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Աբովյանի մասնաճյուղ

32 կգ ք/կ-Գոռ Մխիթարյան-Գյումրիի համալիր մարզադպրոց

35 կգ ք/կ-Էդուարդ Գրիգորյան- Նոր Հաճընի համալիր մարզադպրոց

38 կգ ք/կ-Խաչիկ Հովսեփյան-Գյումրիի համալիր մարզադպրոց

41 կգ ք/կ-Կարուշ Մխիթարյան-Գյումրիի համալիր մարզադպրոց

45 կգ ք/կ-Կարեն Մինասյան-Գյումրիի համալիր մարզադպրոց

49 կգ ք/կ-Ստեփան Աբրամյան-Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

53 կգ ք/կ-Դավիթ Մաթեւոսյան-Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

57 կգ ք/կ-Գոռ Ավագյան-Նոր Հաճընի համալիր մարզադպրոց

62 կգ ք/կ-Դավիթ Ղազարյան-Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

67 կգ ք/կ-Արթուր Խանջյան-Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

67 կգ-ից բարձր ք/կ-Մարտուն Ներսիսյան-Գյումրիի համալիր մարզադպրոց

Հաղթողները պարգեւատրվել են ոսկե, արծաթե, բրոնզե հուշամեդալներով եւ համապատասխան կարգի պատվոգրերով։ Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Միջազգային «էքստրա» կարգի մրցավար Էդիկ Ասլանյանը, ում մարզիչը ժամանակին եղել է Վիկտոր Ալիխանյանը։