Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալը» մասնագետների եւ ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն թիմ: «Թագավորական ակումբը» նման ճանաչման է արժանացել իր տիտղոսների եւ խաղային փիլիսոփայության համար, որին հավատարիմ է մնում իր ողջ գոյության ընթացքում:
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նկատել է, թե «Ռեալը» ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր թիմն է, եւ հավելել է, թե «մեր մարզական, տնտեսական եւ սոցիալական մոդելը դեռ Սանտյագո Բեռնաբեուի ժամանակներից (ակումբի առաջին նախագահն է) իր գերազանցությունն ապացուցել է բոլոր մակարդակներում՝ ազգային եւ միջազգային: Մեզ մեղադրում են ամենակարողության մեջ, բայց մեր գլխավոր արժեքներն են զոհաբերության ոգին, համերաշխությունն ու մրցակցին հարգելը: „Ռեալը“ ՖԻՖԱ-ի կողմից 20-րդ դարի լավագույն ակումբ է ճանաչվել, այժմ մենք աշխատում ենք, որ նրան դարձնենք 21-րդ լավագույն թիմ»:



























