Շվեդիան եւ Ֆինլանդիան դիտարկում են համատեղ ուժերով 2022թ. օլիմպիական խաղերի անցկացման հնարավորությունը, եւ այդ կապակցությամբ Ֆինլանդիայի հյուսիսում գտնվող Ուլետորնո եւ Շվեդիայում գտնվող Ելլիվարե համայնքները համապատասխան հայտ են ներկայացնելու:
Նշենք, որ դահուկացատկի առաջնությունը կարող է կայանալ երկու պետությունների տարածքում: Հոկեյի խաղերը կանցկացվեն Օուլու, Տամպերե եւ Ռովանիեմի (Ֆինլանդիա) եւ Լուլեո (Շվեդիա) քաղաքներում: Լեռնադահուկային սպորտի մրցումները նախատեսված են Ելլիվարեում:



























