Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ չնայած Ռուսաստանի հավաքական պարտվեց Սլովենիային՝ անցումային խաղում, այնուամենայնիվ ռուսական ֆուտբոլը առաջընթաց է ապրում։ Այս մասին հաղորդում է REGNUM լրատվական գործակալությունը։
«Կարելի է ասել, որ մենք առաջընթաց ենք ապրում, չնայած որ միջազգային ասպարեզում մի շարք անհաջողություններ ենք ունեցել։ Եկեք մոռանանք Մարիբորի պարտությունը։ Ամեն ինչ էլ պատհաում է, բայց մենք առաջ ենք շարժվելու։ Մենք բոլորս գիտենք, որ ռուսական ֆուտբոլը կենդանի է, այն մեծ ապագա ունի»։
Հիշեցնենք, որ Սլովենիայի հետ խաղում Ռուսաստանի պարտությունը զրկեց նրան ուղեգրից դեպի 2010 թվականի ՀԱՀ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնություն։




























