Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայն այցելել է Ամասիա նահանգի Մերզիֆոնի շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցի։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  Էրթուղրուլ Գյունայը տեղում ծանոթացել է եկեղեցու վերանորոգման աշխատանքներին՝ նշելով, թե նախարարության կողմից լրացուցիչ գումար կհատկացվի կիսատ մնացած աշխատանքները մինչեւ ամռան վերջ ավարտին հասցնելու համար։

Մերզիֆոնի հայկական եկեղեցին վերոնորոգումից հետո գործելու է որպես մշակույթային կենտրոն։

Նշենք, որ Մերզիֆոնի հայկական բողոքական եկեղեցին գործել է մինչեւ Ցեղասպանությունը։ Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո այն մինչեւ 1980-ականները  գործել է որպես Doğan Sineması մշակույթային կենտրոն, այնուհետ հանձնվել է Կրոնական գործերով վարչությանը։  Ավելի ուշ այն տրվել է  Մշակույթի եւ տուրիզմի նախարարությանը։