Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը վերկուսակցական է, այդ պատճառեվ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Օբամայի օգտին քարոզչություն չի անի նախագահական ընտրությունների ընթացքում:
Հիլարիի ամուսինը` նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, հայտարարել է, որ երջանիկ կլիներ, եթե կինը որոշեր մասնակցել 2016թ. ընտրություններին, գրում է gazeta.ru-ն:

«Նա միանգամայն անկեղծ էր, երբ ասում է, որ մտադիր չէ քաղաքականություն վերադառնալ,- ասել է նա АВС-ի լրագրողներին: Բայց եթե նա ցանկանա փոխել որոշումը եւ մասնակցել ընտրություններին, ես երջանիկ կլինեմ»:

Հիլարի Քլինթոնը 2008թ. ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածուի մրցապայքարում զիջել էր Բարաք Օբամային:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 6-ին: Հանրապետականների ներկուսակցական մրցապայքարիի ֆավորիտն է Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին: