Աշխարհի նախկին առաջին ռակետ Ամելի Մորեսմոն որոշում է կայացրել ավարտել իր կարիերան:
Ֆրանսիացի թենիսիստուհին արդեն 30 տարեկան է եւ 16-ամյա կարիերայի ընթացքում լուրջ հաջողությունների է հասել՝ կարողանալով հաղթել կանանց թենիսի ընկերակցության 25 մրցաշարերում, այդ թվում՝ «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարերում: 2006թ. նա հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում եւ Ուիմբլդոնում:
Հարկ է նշել, որ թենիսիստուհուն տանջում էին վանսվածքները, ինչով էլ պայմանավորված է կորտը լքելու որոշումը:
«Ես ընդունել եմ այդ որոշումը՝ ամեն ինչ լավ քննարկելով։ Հոգեբանորեն դժվար էր, քանի որ չէի ուզում գնալ մարզումների: Իմ թենիսը 25 տարի է տեւել, եւ այդ ընթացքում զգալի իրադարձություններ են եղել: Ես հասել եմ այն նպատակներին, որ կարիերայի սկզբում դրել էի իմ առջեւ»,- հայտարարել է Մորեսմոն:



























