Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հերքել է 2007թ. իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մասին մեղադրանքները:

Նախագահը նշել է, որ  «հանձնաժողովն ստուգել է հաշիվները, որոնցից միջոցներ են փոխանցվել, եւ  հայտարարել է, որ կասկած հարուցող ոչ մի նշույլ չկա, եւ ոչ մի դրամական փոխանցում չկա, որի աղբյուրը հանձնաժողովին կասկածելի թվար»:

Ըստ Սարկոզիի` ընտրությունների նախօրեին միշտ ինչ-որ մեկը փորձում է վարկաբեկել այս կամ այն թեկնածուին, եւ դա սովորական է, հայտնում է «մոսկովսկի կոմսոմոլեցը»` հղում անելով  AFP-ին:

2010 թվականին Ֆրանսիայում աղմուկ բարձրացավ բյուջեի եւ աշխատանքի նախկին նախարար Էրիկ Վերտի շուրջ, որը մեղադրվում էր այն բանում, որ անօրինաբար գումար էր վերցրել L`Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից Սարկոզիի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար: