Ճանաչված բռնցքամարտիկ Ռոման Ռոմանչուկը, որ դատապարտվել էր սպանության համար, ազատ է արձակվել դատարանի դահլիճից, քանի որ սպառվել է նրա պատժաժամկետը:

Ռոմանչուկը դատապարտվել էր 2009թ. մարտին Վլադիվոստոկում 22-ամյա Օլեգ Մեշկովին սպանելու համար: Սպանությունը կանխամտածված չի եղել, այլ Ռոմանչուկի անզգուշության պատճառով: Գործի կրկնակի վերանայման արդյունքում Ռոմանչուկին մեղադրանք է առաջադրվել «անզգուշության պատճառով մահ պատճառելու» հոդվածով, մինչդեռ սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել անհրաժեշտ պաշտպանությունը գերազանցելու եւ իշխանության ներկայացուցչին վիրավորելու հոդվածներով:

Մարզիկին դատապարտել էին 1 տարի 2 ամիս ազատազրկման եւ 134 ժամվա հանրային աշխատանքների:

Հիշեցնենք, որ 2008թ. հուլիսի 28-ին բռնցքամարտիկը ժամանել էր Վլադիվոստոկ՝ մարզումների մասնակցելու համար: Մեշկովը գազային ատրճանակով կրակել էր Ռոմանի վրա՝ նրան վնասվածքներ հասցնելով, ինչից հետ Ռոմանչուկը խլել էր ատրճանակը եւ ընդհուպ կրակել Մեշկովի գլխին: