Ford Models գործակալության  ամենամյա Supermodel of the World մրցույթի հաղթող է դարձել Արգենտինայի բնակչուհի 17-ամյա Սոֆիա Փաուլը: 

Ժյուրին գնահատել է աշխարհի ավելի քան 20 երկրների ներկայացուցիչ աղջիկներին: Մրցույթի եզրափակչին նա գեղեցկությամբ եւ մասնագիտական կարողություններով մրցել է Հնդկաստանի եւ Ավստրալիայի մասնակիցների հետ, գրում է Lady.Mail-ը:

Միջազգային եզրափակչի հաղթողը 250 հազար դոլարանոց պայմանագիր է ստանում Ford Models գործակալությունից: Մրցույթի եւս երկու  հաղթողներ ստանում են 150 եւ 100 հազարական դոլար արժողությամբ պայմանագրեր: