Թերթը գրում է, որ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի պաշտոնանկության պատճառը նրա թույլ տված չարաշահումներն են, ինչի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվում: «Հիշեցնենք, որ Գաբրիելյանն իր ենթակաների հետ միասին զենք-զինամթերք եւ զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել: Երեկ տղեկացանք, որ քրեական գործի «կծիկն» այնքան է բացվել, որ հասել է մինչև ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը: Անգամ նրա կալանավորման հարցն է դրվել, ինչը, սակայն, Սերժ Սարգպանը թույլ չի տվել` ասելով, թե այս ընթացքում ցնցումներ պետք չեն: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց այս լուրը ճշտել Ալիկ Սարգսյանից, սակայն վերջինս ասաց, որ խորհրդակցության է, շատ զբաղված է եւ անջատեց հեռախոսը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
«Ժողովուրդ». Գարեգին Գաբրիելյանի պաշտոնանկության գործի «կծիկը» հասել է Ալիկ Սա
Տեղադրություն




























