Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի վարչապետ Նեչիրվան Բարզանին պատրաստվում է նոր նշանակված նախարարների անվանացուցակը հաստատման համար ներկայացնել խորհրդարանին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Քուրդիստանի ինքնավար հատվածի վարչապետը Ներքին գործերի նախարարի պաշտոնի համար առաջարկել է Քուրդիստանի «Փեշմերգե» զորքերի հրամանատար Ազիզ Վեյսիին։
Նշվում է, որ Ազիզ Վեյսին ժամանակին անդամակցել է PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն), սակայն խնդիրների պատճառով հեռացել է։




























