News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում 2011-ի ապրիլի 24-ին զինծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սեւակ Շահին գործով հերթական դատական նիստին վկայություն է տվել նրա նշանածը՝ Մելանի Քումրույանը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Սեւակ Շահին Բալըքչըի գործով հերթական դատական նիստին Մելանի Քումրոյանն ասել է, որ Սեւակին զորամասում մշտապես ենթարկել են հոգեբանական ճնշումների։ Մելանին պատմել է, թե Սեւակի հետ հեռախոսազրույցների ժամանակ տեղեկացել է, որ մի զինծառայող, ում անունն սկսվում է Ա տառով, Սեւակին ասել է, թե Հայաստանի հետ պատերազմ սկսվելու դեպքում առաջինը Սեւակին է սպանելու։ «Սեւակի մեկ այլ զինծառայակից, ով  իմամ է եղել, Սեւակին համոզել է մահմեդական դառնալ»,-ասել է Մելանին՝ շեշտելով, որ Սեւակը բացահայտ ասել է, որ վախենում է զորամասում իրեն ուղղված սպառնալիքներից։

Նշենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։  2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։

Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում,  հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո  ականատես մի զինվոր մոտեցել է  իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ