Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռան վրա որոնողական գործողությունների ժամանակ թուրքական զինված ուժերը բախվել են մի խումբ քուրդ զինյալների հետ։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝  թուրքական զինված ուժերին  օգնության են հասել ժանդարմերիայի եւ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները։ PKK-ի զինյալներին հաջողվել է հեռանալ բախման վայրից։