News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դիարբեքիր  հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում  վերանորոգումից հետո առաջին անգամ Սուրբ Զատիկի պատարագն է մատուցվել:

Թուրքական Haberfx-ի փոխանցմամբ` Սուրբ Կիրակոսում Սուրբ Զատիկի պատարագն իրականացվել է Հաթայ նահանգում գտնվող «Քառասուն մանուկ» եկեղեցու հոգեւոր սպասավոր Ավետիս Թաբաշյանի գլխավորությամբ:

Պատարագին բացի Դիարբեքիրի հայերից մասնակցել է նաեւ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը եւ այլ պաշտոնյաներ:

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011-ի հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376-ին,  Հանչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականները անվանել են «գյավուրների թաղամաս» քանի որ մեծ թվով քրիստոնյաներ են ապրել մինչեւ Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ