ՉորեքշաբթիՀուլիս 30
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Հայերի թափած արյան գույնն էլ կա Թուրքիայի դրոշի վրա. թուրք նախարար

00:04, 11.08.2012 Տարածաշրջան: Սփյուռք, Թուրքիա Թեմա: Քաղաքականություն, Հասարակություն

Թուրքիայի գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարար Նիհաթ Էրգյունը գլխավորապես քրդերով բնակեցված Դիարբեքիրում հանդիպել է տեղի նահանգապետի, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների, տեղի ՀԿ-ների ներկայացուցիչների եւ գործարարների հետ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, Նիհաթ Էրգյունն իր ելույթում խոսել է «հայրենիք» հասկացությունից՝ նշելով, թե հայրենիքը գեղեցկացնողը ոչ թե նրանում առկա բնական գեղեցկություններն են, այլ՝ այնտեղ ապրող մարդիկ:

«Այս հողերում մենք կանք, դուք կաք: Այս հողերում կա մեր եւ ձեր ճակատի քրտինքը, արցունքը եւ արյունը: Դրա համար այն արժեքավոր է: Էդիռնեյից մինչեւ Հաքքարի շատ բան կա: Այդ ամենը բոլորի հայրենիքն է:

Այս երկրի դրոշը վերցված է մեր բոլորի թափած արյան գույնից: Նայեցի եւ տեսա, որ նահատակներ կան Դիարբեքիրից, Էդիռնեից, Էրզրումից: Նահատակները մահմեդականներ եւ քրիստոնյաներ են: Մեր հայ քաղաքացիների արյունն էլ թափվել այս հողերի համար: Նրանց արյան գույնն էլ կա մեր դրոշի վրա»,-ասել է թուրք նախարարը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

«Հայկական ժամանակ». Երեւանի փոխքաղաքապետերի եւ նրանց կանանց ճոխ ունեցվածքը

Ինչպես երեւում է, 2003-ից մինչ օրս Երեւանի փոխքաղաքապետ աշխատող Կամո Արեյանի գործերը տարեցտարի դեպի վատն են գնում...

«Ժողովուրդ». Խաչիկ Ասրյանին մարզպետ չեն նշանակի, բայց կենացը խմել են

Ասրյանն իր մեծ ներուժով պետք է լինելու սեպտեմբեր ամսից՝ ավելի լուրջ գործընթացների համար...

«Հայկական ժամանակ». Շատերը մոռացել են 2005-ի «ուրվականների հանրաքվեն»

Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեի արդյունքներով ջախջախիչ պարտություն էր կրել...

«Առավոտ». Համաժողովրդական քննարկումների իմիտացիա՝ «սովետի» ոգով

Գերագույն Սովետ ներկայացվող օրենքի նախագծում աշխատանքային խումբը պարտադիր թողնում էր մի քանի շտկելու հարցեր...

«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանի 100 օրվա խաղաղության գաղտնիքը

ԱԺ նախագահի պաշտանում Հովիկ Աբրահամյանն իր համեստ ներդրումն էր ունենում լարվածության աճի գործում...

Գեղարքունիքը նոր փոխմարզպետ ունի

Նշանակվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով...